News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական ընկերությունները կկարողանան մոսկովյան շինարարական շուկա վերադառնալ, եթե նրանց առաջարկները մրցունակ լինեն: Այդ մասին Մոսկվայի ուրբանիստական ֆորում-2016-ին հայտնել է Մոսկվայի քաղաքաշինության քաղաքականության եւ շինարարության հարցերով փոխքաղաքապետ Մարատ Խուսնուլլինը, հայտնում է  Gazeta-ն:

«Ինչ վերաբերում է թուրքական ուժերի լրացուցիչ ներգրավմանը. դոլարի փոխարժեքի տարբերությունը հանգեցնում է այն բանին, որ նրանց համար բավականին բարդ է մրցակցելը: Կարծում եմ, որ շուկան ամեն ինչ իր տեղը կդնի:  Եթե մրցունակ լինեն, ուրեմն կաշխատեն», — ասել է նա:

Խուսնուլլինի խոսքով, ներկայումս Մոսկվայում թուրքկական ընկերություններ կան, որոնք վաղուց են ներկա այնտեղ: 

«Թոփ-մենեջերները եւ տեխնիկական կազմը Մոսկվայի բնակիչներ են կամ էլ այնպիսիք, որոնք կեցության իրավունք են ստացել: Նրանք ինչպես աշխատում էին, այնպես էլ աշխատելու են», — նշել է փոխքաղաքապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ