News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելական իշխանությունները որոշել են շրջափակել 13-ամյա իսրայելցի աղջկա սպանած պաղեստինցու հայրենի գյուղը, նրա հարազատներից հետ վերցնել հրեական պետությունում աշխատանքի իրավունքը եւ քանդել նրա տունը: Այս մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դանակով զինված պաղեստինցին ներխուժել է Հորդանան գետ Արեւմտյան ափի Կիրհատ Արբա հրեական բնակավայր եւ մորթել քնած աղջկան: Մինչ սպանվելը նա հասցրել է վիրավորել նաեւ դեպքի վայր հասած անվտանգության աշխատանցին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում սահմանվել են պատասխան գործողությունները:

Նեթանյահուն կոչ է արել Կիրյատ Աբրայում տեղի ունեցած սպանությունը դատապարտել նույն կերպ, ինչպես «Օռլանդոյի եւ Բրյուսելի ահաբեկչությունները»:

Կիրյատ Արբայի սպանությունը մեկն է արաբական հարյուրավոր հարձակումներից, որոնց մինչեւ անցյալ աշուն զոհ է դարձել շուրջ 40 մարդ: Իսրայելական իշխանություններն ընդունում են, որ դրանք իրականացնում են անհատներ՝ հարձակումները չկապելով պաղեստինյան խմբավորումների հետ, բայց նրանց եւ Պաղեստինի իշխանություններին մեղադրում են «ատելության մշակույթ» ձեւավորելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ