News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նկատի ունենալով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ սպասվում է դեպի հանգստյան գոտիներ երթեւեկության ինտենսիվության աճ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան-Դիլիջան, Երեւան-Աշտարակ, Երեւան-Գեղարդ, ինչպես նաեւ դեպի Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:

Ճանապարհային երթեւեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել  սահմանված արագությունը:

Տպել
Ամենաշատ