News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի Ազգային Ժողովի Հանրապետության խորհրդի 11-րդ նստաշրջանի ավարտական նիստին` հունիսի 30-ին խորհրդարանականները հավանություն են տվել ռազմական դոկտրինի հաստատման մասին օրենքին, գրում է «ԲելաՊԱՆ»-ը:   

Խորհրդարանի վերին պալատում ելույթ ունենալով` պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը հայտնել է, որ «ռազմական դոկտրինը որոշում է պետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները զարգացման ժամանակակից փուլում եւ որպես հիմք կծառայի բոլոր իրավական ակտերի համար, որոնք մշակվում են պետության ռազմական անվտանգության ապահովման հարցերով»:

Ռազմական դոկտրինի հիմքում, նախարարի խոսքով, դրված են ռազմաքաղաքական իրավիճակի համակարգային վերլուծության դրույթները: 

«Միաժամանակ հիմնական շեշտը դրվել է բացասական միտումների վրա, որոնք կապված են գունավոր հեղափոխությունների հայեցակարգի եւ սահմանադրական կարգի փոփոխման մեխանիզմների մշակման, ներքին ռազմական հակամարտություններ սադրելու միջոցով պետությունների տարածքային ամբողջականություն խախտումների հետ», — ասել է նա:

«Օրինագծում ձեւակերպված է Բելառուսի Հանրապետության համար հիմնական արտաքին եւ ներքին ռազմական վտանգների թվարկումը: Այն զգալիորեն ընդլայնվել է:  Ավանդական գործոններից բացի, հաշվի են առնվել այն գործոնները, որոնց արմատները ռազմական ոլորտից դուրս են, բայց էականորեն ազդում են երկրի պաշտպանության ապահովման վրա»:

Ռավկովի խոսքով, ընդլայնվել է այն միջոցների սպեկտրը, որոնք պետության կողմից ձեռք կառնվեն իր ռազմական անվտանգության ապահովման համար: 

«Առաջին անգամ ակտիվ դիրքորոշում է ձեւակերպվել պետության ռազմական կազմակերպության բոլոր բաղադրիչներով ռազմավարական զսպման կանխիչ  միջոցների ընդունման միջոցով ռազմական հակամարտությունների կանխարգելման վերաբերյալ», — ընդգծել է պաշտպանության նախարարը:

Ռազմական նոր դոկտրինում, նրա խոսքով, ժամանակակից ռազմական հակամարտությունների բնույթի գնահատման նոր մոտեցումներ են ներկայացված: 

«Միաժամանակ հաշվի են առնվել Բելառուսի Հանրապետության դեմ ագրեսիայի ծավալման բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում` ներքին զինված հակամարտությունը, որը ներսից կհրահրվի», — նշել է Ռավկովը:

Դոկտրինի նոր խմբագրության մեջ, նախարարի խոսքով, նշված են պետության ռազմական կազմակերպման գործառնության ապահովման հիմնական ուղղությունները, ներառյալ պետական պաշտպանական պատվերի եւ գիտատեխնիկական արտադրանքի արդյունավետ եւ ռացիոնալ օգտագործումը, հաշվի առնելով շուկայական մեխանիզմները, ինչպես նաեւ գիտատեխնիկական արտադրանքի եւ երկրի տնտեսության պաշտպանական սեկտորի արտադրանքի ներուժի օգտագործումը:  

Ռավկովն ուշադրություն է դարձրել նաեւ այն բանին, որ դաշնակցային հարաբերությունների առաջնահերթության կողքին դոկտրինում «հռչակված է նաեւ հետաքրքրվածություն Եվրամիության հետ բարիդրացիության եւ գործընկերության զարգացմամբ, ՆԱՏՕ-ի հանդեպ բացության եւ փոխըմբռնման զարգացման ձգտում»: «Մենք բոլորի համար բաց ենք ռազմական ոլորտում համագործակցության համար, բայց մի պայմանով` Բելառուսի Հանրապետության ազգային շահերի պահպանման», — հայտնել է նախարարը:

«Չնայած բովանդակային մասի խորը վերամշակմանը, փաստաթուղթը պահպանել է իր պաշտպանական ուղղվածությունը», — ասել է Ռավկովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ