News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ սահմանված սահմանափակումները չեղարկելու մասին:

Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն, կառավարությանը, մասնավորապես, հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ չարթերային ավիահաղորդակցության արգելքը չեղարկելու ուղղությամբ, նաեւ չեղարկել է դեպի Թուրքիա տուրփաթեթների վաճառքի արգելքը:

Բացի այդ, Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է բանակցել Թուրքիայի կառավարության հետ՝ արտաքին տնտեսական հարցերի շուրջ:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ