News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

ՀՀ նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանրապետության նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ