News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան պատրաստ է ուշադիր ուսումնասիրել Սիրիայի հարցով ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կնքելու՝ ԱՄՆ-ի առաջարկը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Առայժմ առաջարկ չի եղել, չնայած մենք հաղորդագրություններ տեսել ենք: Երբ ստանանք, ուշադիր կուսումնասիրենք: Ահաբեկչության դեմ պայքարում խորացված համագործակցություն իսկապես անհրաժեշտ է»,- ասել է նա:

Ռյաբկովը, միաժամանակ, հիշեցրել է, որ Ռուսաստանը «վաղուց է ԱՄՆ-ին նման կոչ անում», սակայն «հարկ եղած արձագանք միչեւ հիմա չի եղել»:

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին առաջարկել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հարցով ռազմական նոր համաձայնագիր ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ