Android-ի նոր տարբերակի անվանումը Nougat է: Ըստ Gazeta-ի, այս մասին նշված է օպերացիոն համակարգի Twitter-ի պաշտոնական էջում:
Նախկինում ենթադրվում էր, որ N տառը նշանակում է Nutella (շոկոլադե մածուկի նման): Ավանդաբար Android-ն իր նոր բջջային օպերացիոն համակարգերին քաղցրեղենի անուններ է տալիս: Դրանց թվում են եղել նաեւ Nesquik-ը եւ Nacho-ն:
«Ներկայացնում ենք Android Nougat-ն: Շնորհակալություն քեզ, աշխա՛րհ, բոլոր «քաղցր» գաղափարների համար»,- ասված է հաղորդագրոթյունում:
Պաշտոնապես նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի աշնան սկզբին: Ներկայում այն փորձարկում է անցնում: