News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Մաունթ Սինայի հոսպիտալի գիտնականները հայտարարել են, որ կարողացել են պարզել, թե ուղեղի որ հատվածն է պատասխանատու անհիմն ագրեսիա ցուցաբերելու համար, գրում է Nature–ը։
Նրանք հայտարարել են, որ «դեդովշինայի» հակում ունեցող մարդկանց մոտ աշխատում է հաճույքի գլխավոր կենտրոնում նյարդային բջիջների որոշակի շղթա։ Փորձերից մեկի ժամանակ ապացուցվել է, որ ագրեսիվ վարքը կարելի է շտկել, եթե այդ շղթայի ակտիվության մակարդակը մանիպուլյացիայի ենթարկեն։

Գիտնականների խոսքով՝ իրենք ուսումնասիրել են կրծողներին եւ տեսել են, որ արու մկները, որոնք արդեն սերունդ են տվել, «թունավորում» են սեռական հասունության հասած ավելի երիտասարդների կյանքը, որոնք, սակայն, «պապերի» նկատմամբ որեւէ ագրեսիա չեն ցուցաբերում։

Մկների ուղեղներում տեղի ունեցող գործընթացներն ուսումնասիրելով՝ գիտնականները կարողացել են հայտնաբերել բջիջները, որոնք «միանում են» արուների մոտ ագրեսիա դրսեւորելիս։ Այն մկների մոտ, որոնք հեռու են մնացել ագրեսիայից, ուղեղի ակտիվության փոփոխություններ չեն դրսեւորվել։

Գիտնականները պարզել են, որ ագրեսիվ կրծողների մոտ ակտիվանում են կոնաձեւ մարմնի ոտքերում գտնվող նեյրոնները։ Ուղեղի այդ հատվածը պատասխանատու է սեռական վարքը կառավարող եւ հաճույքի զգացումը վերահսկող հորմոնների համար։

Գիտնականների խոսքով՝ այդ շղթայի «միացումը» կարելի է կառավարել ուղեղի արգելակող մոլեկուլի՝ գամմա– ամինակարագաթթվի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ