News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները որոշել են տրանսգենդերներին թույլատրել բացահայտորեն ծառայել երկրի զինված ուժերում: Այս մասին նշված է ամերիկյան Պենտագոնի հրապարակած հաղորդագրությունում:

«Մենք խոսում ենք տաղանդավոր ամերիկացիների մասին, որոնք գերազանց ծառայում են կամ ցանկանում են ծառայելու հնարավորություն ունենալ: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մարդկանց մասնագիտացման հետ կապ չունեցող արգելքները խոչընդոտեն այն մարդկանց զորակոչին, որոնք լավագույնս կարող են իրականացնել այդ առաքելությունը»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նոր քաղաքականությունն իրականացվելու է մեկ տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ