News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ, թեկուզ 1 պատգամավորով՝ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ-ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը՝ թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում, իրեն «աչյոտ տան»:

Արդյունքում՝ գարնանը Ղարաբաղում մեկնարկելիք ընտրություններում կփորձի դառնալ նախագահ եւ իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին՝ Սերժ Սարգսյանին հղած նամակում եւ որոնց մասին խոսել էր իր վերջին հարցազրույցում: Սակայն ՀՀ ու ԼՂՀ իշխանություներն այդ ծրագրերը թաղեցին՝ մի դեպքում ԼՂՀ սահմանադրական փաթեթով անցումային շրջան ապահովելով Բակո Սահակյանի համար՝ մինչեւ 2020 թվականը, ինչը Սամվել Բաբայանի դեմ էր, մյուս կողմից՝ Հայկ Խանումյանը չմտածված սխալ քայլեր արեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ