News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն ավելի քան 3 ամիս է աշխատավարձ չի վճարել: Հ3-ի աշխատակիցները, որոնք դեռ չեն ցանկանում հրապարակային խոսել, նշում են, որ եթե անգամ աշխատավարձ են ստանում, ապա՝ մաս-մաս:

Մեր թղթակցի հետ զրույցում հեռուստաընկերության աշխատակիցները հայտնել են, որ իրենց աշխատավարձը 5000-10.000-ական դրամներով են տալիս:

Չվճարվելու կամ երբեմն նման կերպ վճարվելու պայմաններում հեռուստաընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն իրենց ապրելու համար ստիպված վարկեր են վերցրել բանկերից՝ հույսով, որ ի վերջո աշխատավարձ կստանան ու կփակեն դրանք: Սակայն արդյունքում, վարկերն ուշացնում են եւ տույժ ու տուգանքների ենթարկվում:

Ընկերության տնօրեն Արամ Հարությունյանը, աշխատակիցների ներկայացմամբ, ամեն անգամ իրենցից ներողություն է խնդրում նման վիճակի համար: Բայց չվճարման պատճառը նա չէ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը փող չի տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ