News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ այս շաբաթվա արտահերթ նիստում ընդդիմությունը նախընտրական տարվա մեկնարկը տվեց: Սակայն ելույթներին փողոցային բառապաշարով սրություն հաղորդելը բավականին տհաճ էր ու անտեղի: Մինչ այդ թեժ բանավեճերը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ որոշ քաղաքական ուժեր վտանգավոր ցանցի են վերածվել: «Իրատեսի» հետ զրույցում նա իր միտքն ավելի «խորացրեց»` վստահեցնելով, որ քաղաքական բանավեճերի սրությանն ականատես կլինենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս հարցում տիկին Զոհրաբյանը մի փոքր սխալվեց, նրա հետ հարցազրույցից ընդամենը րոպեներ անց խորհրդարանի դահլիճը վերածվեց եռման կաթսայի:

Չնայած Դուք կարծում եք, որ արմատականությունն անընդունելի է, բայց հանրության զգալի հատվածը, որոշ քաղաքական ուժեր եւս կարծում են, որ եթե ընդդիմադիրներն արմատական պահանջներ չեն ներկայացնում, օրինակ, նախագահի, վարչապետի հրաժարականները, ուրեմն իրական ընդդիմություն չեն:

Ցավոք, հանրությունը երկրում տիրող անարդարությունից այնքան է հիասթափվել, որ մի բան է ուզում` թող հայհոյեն, որ սիրտս հովանա: Բայց հայհոյանքից արդյո՞ք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե` ոչ: Քաղաքական այդ խմբակները սպասարկում են հանրային այդ կեղծ պահանջը: Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես` Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ: Բայց դա ի՞նչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք` երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվելո՞ւ է: Վաղը հրավիրում ենք Ազատության հրապարակ իշխանափոխության, լինելո՞ւ է:

Որպես նախկին լրագրող էլ պիտի ասեմ, որ, ցավոք, մեր ընդդիմությունը միշտ պարտվել է: Ունենք մի իշխանություն, որն ամեն գնով պահում է իշխանությունը: Փողոցի պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ