News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսում հուլիսի 1-ի գիշերը դենոմինացիա է տեղի ունեցել 10 000։1 հարաբերակցությամբ։ Շրջանառության մեջ է դրվել 7 նոր թղթադրամ եւ 8 նոր մետաղադրամ, գրում է «Նաշա Նիվա»–ն։

Ամենամանր թղթադրամը հավասար կլինի նախկին 50 հազար բելառուսական ռուբլուն։ Նոր թղթադրամների եւ մետաղադրամների ամբողջ հավաքածուն կազմում է 888 ռուբլի եւ 88 կոպեկ։

Թերթը նշում է, որ փոխանակման կետերի համար դա բոլորովին նոր փորձ է, քանի որ երկրում մետաղադրամներ չեն շրջանառվել ԽՍՀՄ ժամանակներից։

Naviny.by–ն իր հերթին նշում է, որ հազարավոր եւ միլիոնավոր ռուբլիներով առեւտուր անող բելառուսները կարող են միանգամից չգիտակցել նոր փողերի արժեքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ