News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պանամայի ջրանցքը կառավարող Պանամայի պետական գործակալությունը 829 հազար դոլար է ստացել MOL Benefactor կոնտեյներատարի անցնելու դիմաց, հայտնում է TVN–ը։ 337 մ երկարությամբ եւ 48 մ լայնությամբ նավը ջրանցքով կշարժվի դեպի հյուսիս։

Նախորդ ռեկորդային վճարումը գրանցվել էր հունիսի 26-ին եւ կազմել 575,5 հազար դոլար։ Կոնտեյներատար նավերից գանձվող գումարը հաշվարկվում է՝ ըստ դրանց տարողունակության, մյուս նավերից՝ ջրատարողությամբ։

Անցյալ շաբաթ Պանամայի ընդլայնված ջրանցքը բացվել էր 9 տարվա վերանորոգումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ