News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Գերագույն դատարանը հավանություն է տվել ստորին ատյանի դատարանի որոշմանը, որն օրինական էր համարել ոստիկանության կողմից երկրի մուսուլմանական համայնքին հետեւելը, գրում է  The Independent-ը:

2010-ին տեղի է ունեցել ավելի քան 100 ոստիկանական թղթապանակների արտահոսք, որոնցում տվյալներ էին պարունակվում մուսուլմանների հետապնդումների մասին: Տեսագրություններն արվել էին Տոկիոյի աղոթավայրերում, հալալ խանութներում եւ իսլամական կազմակերպության գրասենյակներում: Ֆայլափոխանակման կայքերի միջոցով 20 երկրից ավելի քան 10 հազար օգտատեր տեղեկությունների զանգված էր ներբեռնել: 

Դրանից հետո 17 մուսուլմաններից կազմված խումբը, որոնք հիմնականում Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից էին, դատի էր տվել ճապոնական կառավարությանը իրենց սահմանադրական իրավունքները խախտելու համար: 

Արդյունքում հայցվորները 880 հազար դոլարի չափով դրամական փոխհատուցում են ստացել իշխանությունների կողմից իրենց մասնավոր կյանք ներխուժման համար: Սակայն երկրի գերագույն դատարանը ոստիկանության գործողություններն  «անհրաժեշտ եւ անխուսափելի» է համարել միջազգային ահաբեկչությունից պաշտպանության համար:  

2010 թվականի տվյալներով, Ճապոնիայի մուսուլմանական համայնքը մոտ 185 հազար անդամ ուներ: Ներկայումս Ճապոնիայի տարբեր շրջաններում մոտ 40 մզկիթ է գործում եւ մոտավորապես 100 իսլամական աղոթավայր, հայտնում է lenta-ն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ