News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը, իսկ հուղարկավորությունը՝ հուլիսի 3-ին, ժամը 12-14.00-ը, Հայաստանի գրողների միության շենքից:

Հրաչյա Մաթեւոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երեւանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը եւ Երեւանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել եւ 1966 թվականին ավարտել է Երեւանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում եւ մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։

Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթեւոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության եւ Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաեւ մանկական գրքերի։

Հրաչյա Մաթեւոսյանը Հրանտ Մաթեւոսյանի եղբայրն է:

Տպել
Ամենաշատ