Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 30-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 41-ամյա Մանվել Հ.-ն:
Ոտիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 4-ից ՌԴ Վորոնեժի երկրամասի Լիսկինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ եւ 131 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /բռնաբարության փորձ/: