News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ու Անկարայի լարվածությունից ամենաշատը տուժել են Ռուսաստանի ու Թուրքիայի ժողովուրդները, ասվում է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հոդվածում, որը հրապարակվել է «Կոմերսանտ» թերթում:

«Մի քանի օր առաջ մեր նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նոր նամակ է ուղարկել, որում ցավակցել է ռուս օդաչուի ընտանիքին ՝ նշելով, որ «այսուհետ եկել է ժամանակը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ու նոր էջ բացել մեր հարաբերություններում»: Թուրքիայի նախագահը շեշտում է տարածաշրջանում ճգնաժամային երեւույթներին համատեղ արձագանքելու ու ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Դրա արդյունքում 2016-ի հունիսի 29-ին երկու առաջնորդների միջեւ կայացել է հեռաախոսազրույց, ու որոշում է կայացվել հարաբերությունների կարգավորման մասին»,- գրել է Չավուշօղլուն:

Եվ դա, նրա խոսքով «իրոք բարի լուր էր, քանի որ մեր հարաբերությունների լարվածությունից նախեւառաջ ու ամենաշատը տուժել են թուրք ու ռուս ժողովուրդները»:

«Չնայած մենք ոչ մի վայրկյան անգամ չէինք կասկածում, որ մեր ժողովուրդները, որոնք դարեդար ապրում են կողք կողքի այս աշխարհագրական տարածքում, մեր հին պետությունները, որոնք կայսերական ժառանգություն ունեն, ունեն անհրաժեշտ կամք, կշռադատելու ունակություն ու իմաստություն, որպեսզի հաղթահարեն նմանատիպ դժվարությունները: Հին ժամանակներում մեր նախնիները լրիվ վճարել են դիմակայության ու թշնամանքի գինը: Մենք վստահ ենք՝ այսօր եւ՛ թուրք, եւ՛ ռուս ժողովուրդները մեզնից ակնկալում են, որ մենք կարողանանք դասեր քաղել անցյալի փորձից ու մեր հայացքն առաջ ուղղենք: Եվ մենք անկեղծորեն ձգտում են արդարացնել այդ ակնկալիքները, համատեղ կառուցել մեր ընդհանուր ապագան»,- շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ