News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեխիկոյի 117-ամյա բնակիչ Տրինիդադ Ալվարեսը իր ծննդյան վկայականը ստացել է քաղաքի սոցզարգացման նախարարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ալվարեսը ծնվել է 1898 թվականին, երկու տարեկանում ծնողները նրան Մեխիկո են տեղափոխել: Կինը երբեք չի ամուսնացել ու զբաղվել է տնային տնտեսությամբ, դաստիարակել իր կնքամոր յոթ երեխաներին: Նա չի ունեցել փաստաթղթեր,որոնք անհրաժեշտ են քաղաքացիությունը հաստատելու համար:

Քաղաքային նախարարության պաշտոնյաները Ալվարեսին գտել են ու նրա համար ծննդյան վկայական պատարստել, բաց արդեն մեկ օր անց կինը մահացել է կաթվածից:

«Հայտնում ենք, որ դժբախտաբար Տրինիդադ Ալվարես Լիրան մահացել է մեր այցելությունից ու նրան ծննդյան վկայական հանձնելուց մեկ օր անց, մինչեւ այսօր Տրինին գուցե Մեխիկո քաղաքի ամենատարեց մարդն էր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ