News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ-ն եւ Թուրքիան հնարավորություն ունեն ապրանքաշրջանառությունը մինչեւ 100 մլրդ  դոլարի հասցնելու, ասված է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հոդվածում, որը հրապարակվել է  «Կոմերսանտ» թերթում:  

«1990-ական թվականներից թուրք-ռուսական հարաբերությունները հետեւողական զարգացման փուլ մտան, որի լոկոմոտիվ դարձան էներգետիկան, տնտեսությունը եւ առեւտուրը:  Երկկողմ առեւտրի ծավալը, որը 2000-ականներին նույնիսկ 5 մլրդ դոլարի չէր հասնում, հասցվել է 40 մլրդ դոլարի մակարդակի: Շրջանառության մեջ զգալի մասնաբաժին ունեն Ռուսաստանից Թուրքիա ներկրվող էներգակիրները: Մենք ունենք բոլոր հնարավորությունները եւ անհրաժեշտ ներուժը, որպեսզի համատեղ ուժերով այդ թիվը հասցնենք   100 մլրդի, որովհետեւ մեր երկրների տնտեսությունները փոխլրացնող են», —ենթադրում է Թուրքիայի արտգործնախարարը:  

Նախարարի խոսքով, Անկարայի եւ Մոսկվայի համար ավելի մեծ նշանակություն ունի համագործակցությունը շինարարության եւ զբոսաշրջության ոլորտներում, որոնց ծավալը (ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական կողմից) գերազանցում է 10 մլրդ դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ