News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թայվանում գրանցված ռազմանավը Hsiung-feng III կոչվող հրթիռը սխալմամբ արձակել է Չինաստանի մայրցամաքային մասի ուղղությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Կղզու ՌԾՈւ հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ այդ սխալի պատճառը հավանաբար մարդկային գործոնն է եղել:

«Ներքին հետաքննությունը ցույց է տվել, որ հրթիռն արձակվել է նորմալ ընթացակարգերին ոչ համապատասխան»,- մեջբերում են լրատվամիջոցները ծովակալ Մեյ Ցզյաշյուին:

Նշում են, որ նավը բազայում էր գտնվում: Միջադեպի մասին զեկուցել են անվտանգության հարցերով գերատեսչություններին: Պեկինի արձագանքի մասին դեռ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ