News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Կազանի փաստաթուղթ» անունով համաձայնագիրը վտանգավոր է Հայաստանի ու Արցախի համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ նշելով, որ ըստ բանակցվող պլանի Արցախին հարակից՝ ազատագրված 7 շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին, Արցախն ստանալու է անհասկանալի մի կարգավիճակ, ադրբեջանցի փախստականները վերադառնալու են Բաքվին վերադարձված տարածքներ, որից հետո պետք է քննարկվի ԼՂ կարգավիճակը. Ընդ որում, Ղարաբաղն իրավունք չի ունենալու սեփական զինված ուժեր պահել:

«Վտանգավոր փաստաթուղթ է, որն իր մեջ պարունակում է պատերազմ սկսելու հնարավորություններ, առիթներ է ստեղծում դրա համար: Այս փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց հետո կարելի է ընդմիշտ ձեռք քաշել Լեռանային Ղարաբաղի որևէ կարգավիճակի և բնակչության ազատ կեցության որևէ հնարավորությունից»,-նշել է ազգագրագետը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց. «Դա հատուկ ձևով շրջանառության մեջ է դրվել ժողովրդին համաձայնեցնելու այդ մտքին և համոզելու, որ սա է ճանապարհը: Պատահական չէ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, որ ստատուս քվոն չի կարող այսպես շարունակել, քանի որ այն պարունակում է էսկալացիայի նոր հնարավորություն: Սա ոչ այլ ինչ է, քան կոչ, որ նա կարող է  սկսել էսկալացիան, և դա արվում է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային ընդգրկված  հանրության կողմից հանցակից լինելով»:

Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը չպետք է թույլ տար, որ Արցախը դուրս մղվեր բանակցություններից. «բանակցություններից Արցախի դուրս մղման հենց առաջին օրը պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ որեւէ սեղանի շուրջ  չնստեր»:

Անդրադառնալով այդ պլանի այդ կետին, ըստ որի առաջարկվում է միջանկյալ ժամանակահատվածում խրախուսել Քելբաջարի եւ ոչ թե Լաչինի շրջանի հայ համայնքի հեռանալը եւ հանձնումն ադրբեջանական վերահսկողության, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այսինքն՝ կլինի բաց դուռ՝ ԼՂՀ-ն ու Հայաստանն ուղղակիորեն վտանգի տակ դնելով: Հասկանալի է, որ հինգ շրջաններում Ադրբեջանի տնօրինության դեպքում որեւէ  ձեւով պատերազմական գործողություները չեն սահմանափակվի՝ անհնար կլինի Ադրբեջանին հետ պահել նոր ոտնձգություններից, ինչպես հիմա է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ