News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Apple-ի ղեկավար Թիմ Քուկը դարձել է  Nike ընկերության «առաջատար անկախ տնօրենը»: Այդ մասին հայտնում է Gazeta-ն: 

Քուկը նոր պաշտոնը զբաղեցրել է ամերիկյան մարզական հագուստ եւ կոշիկ արտադրող ֆիրմայի ղեկավար կազմի շարքերում վերադասավորությունների հետ կապված:  Ընկերությունից նաեւ հայտնել են, որ Nike-ի տնօրեն եւ հիմնադիր Ֆիլ Նայթը հրաժարական է տալիս, նրա տեղը կզբաղեցնի գլխավոր տնօրեն Մարկ Փարկերը:   

Ինքը` Թիմ Քուկը Nike-ի տնօրենների խորհրդի կազմի մեջ է մտնում 2005  թվականից, երբ Apple-ում զբաղեցնում էր օպերացիոն տնօրենի պաշտոնը: Այնուամենայնիվ, առայժմ հայտնի չէ, թե ինչ պարտականություններ կընկնեն Քուկի ուսերին  «անկախ տնօրենի» պաշտոնում նրա նշանակման հետ կապված:

Apple-ի գլխավոր տնօրենը նաեւ Ռոբերտ Քենեդու անվան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության անդամ է: Վերջերս Թիմ Քուկը աճուրդ էր կազմակերպել, որի հաղթողը կարող էր ճաշել իր հետ: Աճուրդից ստացված միջոցներն ուղարկվում են որեւէ ոչ առեւտրական կազմակերպության:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ