News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Թուրքիան «խոշոր հաշվով» տարաձայնություններ չունեն այն մասին, թե ում ահաբեկչական խմբավորում համարեն Սիրիայում, բոլոր խմբավորումները, որոնք իրենց  «հայրենասիրական ընդդիմություն» են համարում եւ պատրաստ են հաշտության, պետք է լքեն «Ջաբհաթ ան-Նուսրայի» եւ «Իսլամական պետության» դիրքերը, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Խոշոր հաշվով մենք տարաձայնություններ չունենք (Թուրքիայի հետ) այն մասին, թե ում համարենք ահաբեկչական խմբավորում, ում համարենք ոչ ահաբեկչական», — հայտնել է Սերգեյ Լավրովը: «ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի համաձայն, ահաբեկչական խմբավորումներ են համարվում ԻԼԻՊ-ը եւ «Ջաբհաթ ան-Նուսրան» եւ դրանց կից տարբեր մանր կազմակերպությունները», — հիշեցրել է նա:

«Երբ այդ որոշումը քննարկվում էր, Ռուսաստանն առաջարկում էր դրանում առնվազն եւս երկու կառույց ներառել` «Ահրար աշ-Շամ» եւ «Ջեյշ ալ-Իսլամ», որովհետեւ վկայություններ կան, որ այս կազմակերպությունները խախտում են ռազմական ժամանակի բոլոր օրենքները եւ իրենց գրոհները կառուցում են ահաբեկչական ձեւչափերով` խաղաղ բնակչության դեմ, որպեսզի սարսափ տարածեն:  Բայց այդ պահին Անվտանգության Խորհրդում մենք փոխհամաձայնության չեկանք, այդ պատճառով Ռուսաստանը չպնդեց, որ այդ ցուցակը լրացվի  վերոհիշյալ եւս երկու կառույցով` ելնելով բացառապես  Սիրիայի Արաբական Հանրապետությունում համատեղ գոնե ինչ-որ բան հնարավորինս արագ սկսելու ցանկությունից», — նշել է Լավրովը:

Արդյունքում «այսօր բավականին լուրջ առաջընթաց կա, պայմանավորվածություն կա այն մասին, որ գործում է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը», հայտնել է ռուս արտգործնախարարը:

Միաժամանակ, հիշեցրել է Լավրովը, «մեր ամերիկացի գործըներները չեն կարողանում առանձին ընդդիմադիր ջոկատներին առանձնացնել  «Ջաբհաթ ան-Նուսրայից», չնայած վաղուց խոստացել են անել դա»:

«Նրանք, ովքեր չեն ուզում հարվածի տակ հայտնվել, պետք է հրաժարվեն այն դիրքերից, որ զբաղեցնում են  «Ջաբհաթ ան-Նուսրան» եւ ԻԼԻՊ-ը: Ամեն ինչ շատ պարզ է: Եթե կա հայրենասիրական ընդդիմություն, կառուցողական ընդդիմություն, որն առայժմ ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում է, թող այդ կառուցողական ընդդիմությունն այդտեղից հանի իր ջոկատները: Հակառակ դեպքում այն փաստացիորեն կդիտարկվի որպես «Ջաբհաթ ան-Նուսրայի» եւ ԻԼԻՊ-ի հանցակից», — զգուշացրել է Լավրովը:

«Եվ մեր թուրք գործընկերներն այսօր հաստատել են, որ իրենք լիովին համաձայն են այդ տրամաբանությանը», —ճեպազրույցին հայտնել է ՌԴ արտգործնախարարը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ