News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Brexit-ի արդյունքում արտարժույթների բարձրացում տեղի չի ունենա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեին:

Նրա խոսքով կամաց-կամաց ցրվում է այն մտավախությունը, թե Հայաստանում դոլարը 500 դրամի սահմանագիծը կարող է հատել. «Դոլարով վարկեր ունեցողները որոշ ժամանակ կարող են շունչ քաշել, քանի որ դոլարը չի թանկանա»:

Տնտեսագետը նշել է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին արտահանումը Մեծ Բրիտանիա կազմել է ընդհանուր արտահանման ընդամենը 0,1 տոկոսը, իսկ ներմուծումը՝ 3 տոկոսը:

Նա անդրադարձել է նաեւ Հռոմի Պապի Հայաստան այցին՝ նշելով, որ այն դրական կանդրադառնա մեր տնտեսության եւ զբոսաշրջության վրա. «Տտուրիզմի եւ զբոսաշրջության մրցունակության ինդեքսով  Հայաստանը գտնվում է 89-րդ հորիզոնականում, եւ հույս կա, որ արդեն 2016 թվականի վարկանիշում Հայաստանի հորիզոնականը դրական տեղաշարժ կունենա»,-ընդգծել է Վիլեն Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ