News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Հունաստանի ավանդական եղբայրական հարաբերությունները եւ փաստել, որ այդ կապերի զարգացման եւ սերտացման գործում նշանակալի ավանդ է ունեցել նաեւ դեսպան Իոաննիս Տայիսը: Զրուցակիցները փաստել են, որ երկու ժողովուրդներին միավորում են բազմաթիվ ընդհանրություններ եւ վերջին տարիներին սերտացել են հատկապես միջխորհրդարանական կապերը, ընդլայնվել է համագործակցության դաշտը:

Էդուարդ Շարմազանովը հայ-հունական հարաբերություններում շրջադարձային է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի խորհրդարանի կողմից 2015 թվականի մարտի 24-ին ընդունված Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից վերջերս ընդունված հայտարարությունը, որով նույնպես ճանաչվել եւ դատապարտվել է Պոնտոսի հույների նկատմամբ Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը: Դեսպան Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել հայկական խորհրդարաններին միաձայն ընդունված հայտարարությունների եւ մայիսի 19-ը որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր պաշտոնապես նշելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին. ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել այս հարցում ԵԱՀԿ անդամ Հունաստանի հավասարակշիռ դիրքորոշման համար եւ ընդգծել, որ հայկական կողմը եղել եւ շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը՝ այն է՝ խնդիրը պետք է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ խաղաղ ճանապարհով: Այս տեսակետը պաշտպանել է նաեւ դեսպան Իոաննիս Տայիսը եւ նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները հուսադրող են այդ առումով: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվեի անցկացումը, այդ իրավունքի իրացումն անքննելի է, քանի որ աշխարհը գնում է այդ ճանապարհով: Արցախի ժողովուրդը սեփական ճակատագիրը հանրաքվեով տնօրինելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ապրիլյան պատերազմին. այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հույն պատգամավորների՝ Հայաստան եւ Արցախ կատարած այցերին` դրանք գնահատելով որպես բարեկամության եւ ժողովրդավարության սկզբունքներին հավատարմություն:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, հետագա համագործակցությանը, հայկական եւ հունական համայնքներին, նրանց խնդիրներին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ