News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում գտնվողն շենքերի բակում կառուցված շինությունն ապամոնտաժվել է միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջամտությունից հետո:

Այս առնչությամբ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքներիպաշտպանին եւ հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլից կատարվում են շինարարական աշխատանքներ: Ըստ դիմումատուների՝ կառուցված շինությունը խոչընդոտում էարեւի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաներ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվել է շենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցված զրուցարանը: Դիմումատուների պնդմամբ՝ իրենք դիմել են Երեւանի քաղաքապետարան նշված շինությունն ապամոնտաժելու խնդրանքով, սակայն արդյունքի չեն հասել:

Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետին, ի պատասխան որի՝ քաղաքապետը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նշված շենքերի հարակից տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվել է:

 

Տպել
Ամենաշատ