News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ Կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացված ծրագրի արդյունքների ու ձեռքբերումների քննարկմանն ուղղված «Կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով սիմպոզիումը:

Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին եւ ամփոփվեցին «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի նպատակներն ու խնդիրները, ծրագրի բաղադրիչների շրջանակներում իրականացված աշխատանքները եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց նշանակալի սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները:

Սիմպոզիումի մասնակիցներին ողջունեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ով իր խոսքում նշեց. «Ուրախ եմ, որ քննարկմանը մասնակցում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, հաշմանդամություն ունեցող անձինք: Մենք միասին կերտում ենք ճանապարհ դեպի սոցիալական ներառում, որը պահանջում է կամք, ներուժ, ժամանակ եւ ռեսուրսներ, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց  լիարժեք ապրել եւ ստեղծագործել»:

Ողջունելով սիմպոզիումի հյուրերին՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի ներկայացուցիչ,  «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանը մասնակիցներին հղեց «Առաքելություն Հայաստան»-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի գնահատանքի խոսքերն ու համաժողովի ընթացքում արգասաբեր աշխատանքի մաղթանքները: «Մեր սիմպոզիումը հիանալի հնարավորություն է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող եւ Համաշխարհային բանկի ու ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի  արդյունքների իմաստավորման, ձեռքբերումների արժեվորման, մեր հաղթանակներով կիսվելու, ինչպես նաեւ հիմնախնդիրները քննարկելու համար»: Սոֆի Ներսիսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նման աննախադեպ ծրագրի նախաձեռնողներին, պետական եւ մասնավոր ոլորտների գործընկերներին, ծրագրի փորձագետներին, ինչպես նաեւ ծրագիրն իրականացրած մասնագիտական թիմին անձնվեր եւ  պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ  ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:   «Հաշմանդամության ոլորտում սոցիալական քաղաքականության իրականացումը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է գերակա ուղղություն:  2016 թվականը ՀՀ կառավարության որոշմամբ  հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: 2016թ. նախատեսվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունում,  նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Օրենքի ընդունումն ենթադրում է համապատասխան ենթաօրենսդրական ակտերում օրենքի դրույթների իրականացման հստակ մեխանիզմների սահմանում: Համոզված եմ, որ բոլոր իրականացված եվ իրականցվելիք  աշխատանքների շնորհիվ  է իրագործվելու հաշմանդամություն ունեցող անձանց  սոցիալական ներառման գործընթացը»:

Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բելին նշեց, որ այս բոլոր աջակցություններն իսկապես շոշափելի են, գնահատելու համար  բավարար է խոսել  հաշմանդամություն ունեցող անձի հետ: «Այսօր իհարկե եւ՛ օրենքների բարելավման կարիք կա, եւ՛  ֆինանսական միջոցների հատկացման, սակայն ամենակարեւորը՝ այդ մարդկանց կարիքների գնահատման  ու բավարարման նկատմամբ համակողմանի կառուցողական մոտեցումն է»:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյձի Տագուչին իր խոսքում նշեց , որ Ճապոնիան կարեւոր է համարում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավումը հասարակության մեջ, հասարակական աշխատանքներում, ինչը  դրականորեն  է անդրադառնում տնտեսության ազատականության վրա:

«Կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով սիմպոզիումին մասնակցեցին պետական, մասնավոր, հասարակական ոլորտի, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ, ծրագրի շահառուներ, ոլորտի փորձագետներ եւ հետազոտողներ, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ լրագրողներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ