News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

8 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Գեւորգյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում,  քանի որ նա չհնազանդվող կալանավոր է: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրգրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հելսինկյան ասոցիացիայի  իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ նրա նկատմամբ ճնշումները սկսել են այն բանից հետո, երբ չի կատարել ղեկավարության պահանջները:

«Ըստ Հրաչյա Գեւորգյանի, Դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ  2015 թ փետրվարին նրան բուժում իրականացնելու ընթացքում  ներարկում են այնպիսի նյութ, որ նա հայտնվում է սարսափելի ծանր վիճակում: Կոմայից դուրս գալուց հետո կորցնում է խոսելու, քայլելու ունակությունը, կլման ունակությունը»,- ասել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ Հրաչյա Գեւորգյանի մոտ հայտնաբերվել են այնպիսի հիվանդություններ, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են. խոցից բացի, Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:

Կարապետյանցը նշել է, որ մի անգամ նույնիսկ սայլակով տեղաշարժվող մարդուն ձեռքերից եւ ոտքերից բռնել եւ շպրտել են եւ սպառնացել՝  նյութի հրապարակման համար: Հրաչյա Գեւորգյանի մայրը միայն մեկ ցանկություն ունի՝ որդուն համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն էլ ասել է, որ դատապարտյալը ի սկզբանե ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի միայն այն պատճառով, որ «ինչ-որ ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա առաջարկ է արել, որից նա հրաժարվել է»:

Նշվել է, որ Հրաչյա Գեւորգյանին առողջական խնդիրներով տեղափոխել են ՔԿՀ հիվանդանոց, որտեղ էլ, ըստ Հրաչյա Գեւորգյանի, իրեն  թունավորել են, ներարկել նյութ, որի արդյունքում նա ծանր վիճակում է  հայտնվել: 

«Տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց, որտեղ կոմայի մեջ է մտնում, 15 օր կոմայի մեջ մնալուց հետո նա ուշքի է գալիս, որից հետո արդեն խոսելու, քայլելու, կուլ տալու ունակությունը կորցնում է: Համապատասխան բուժում տալու փոխարեն նորից տեղափոխում են Նուբարաշեն: Մարդը հնարավորություն չունի ինքնուրույն տեղաշարժվելու, սակայն նրան նույնիսկ պետքարանից օգտվելու համար չեն օգնում»,-ասել է փաստաբանն ու շարունակում, որ դրանից հետո կալանավորը 4 օր փսխում է, արյուն տեսնում, սակայն նրան ՔԿՀ հիվանդանոց չեն տեղափոխում այնքան, որ պատահաբար մի դատախազ տեսնում է արյունը գետնին, որից հետո Հրաչյային տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»:

Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանը  մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ