News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրիում, այսօր՝ հուլիսի 1-ին, կայացել է «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ նախագահ է ընտրվել կուսակցության վարչության անդամ Վահան Խաչատրյանը:

Համագումարում կուսակցության նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը: Որոշում է կայացվել կուսակցության հիմնադրման մասին, այնուհետև հաստատվել է ծրագիրը և կանոնադրությունը:

Ընտրվել է կուսակցության վարչություն հետեւյալ կազմով.

Խաչատրյան Վահան Ալեքսանդրի

Մխիթարյան Էդուարդ Սլավիկի

Մկրտչյան Քրիստինա Արտուշի

Վարդանյան Արմենուհի Վարդանի

Մկրտչյան Հերմինե Արտուշի

Խաչատրյան Արամ Հրաչիկի

Գրիգորյան Արման Սամվելի:

Կուսակցության նախագահի (կուսակցության գործադիր մարմնի ղեկավարի) պաշտոնում ընտրվել է կուսակցության վարչության անդամ Վահան Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ