News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Արթիկ քաղաում տեղի ունեցած հեղեղման հետեւանքով տուժած բնակիչները դժգոհ են իրենց տրված փոխհատուցումից: Այսօր հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը Արթիկի բնակիչներից  Յուրա Մողրովյանը նշեց, որ իր կրած վնասը գնահատվել  է մեկ միլիոն 900 հազար դրամ, սակայն, իր կրած վնասն ավելի մեծ է. «Անտուն մնալն ու այդքան փող ստանալը՝ անհամաչափ է: Երկու օր քնել եմ տանիքի վրա, քանի որ տանը հնարավոր չի եղել: Ինձ համար կարեւորը մենակ տուն ունենալն է,  մոլորված ման եմ գալիս, որովհետեւ հնարավոր չէ ապրել այդ տանը: Մեքենան շարքից դուրս է եկել, իսկ այստեղ  եղբորս շորերով եմ եկել, որովհետեւ ամբողջ տունը ցեխաջուր է եւ շոր չի մնացել»:

Յուրա Մողրովյանը նշեց, որ իրեն պատճառված վնասի չափը հաշվելիս  իրեն ոչ ոք ոչինչ չի հարցրել. §Իրենք որոշել, իրենք գնահատել են¦:

Արթիկցի տիկին Դուսյան էլ ասաց, որ Աստծուց շնորհակալ է, որ գոնե  ողջ է մնացել. Ո՛չ ոսկի եմ կորցրել, ո՛չ փող, միայն տան կարիք ունեմ, այլ բան չեմ ուզում¦,-ասաց նա:

Արթիկցի Արտավազդ Կարախանյանը նույնպես գոհ չէ իրեն հատկացված գումարից, քանի որ բացի տնից, վնասվել է նաեւ անասնագոմը եւ սատկել են անասունները. «Ընդամենը 695 հազար դրամ են գնահատել, մինդեռ կորցրել եմ կովերիս բադերիս, հորթերիս եւ այլն»:

Ասուլիսին ներկա Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն էլ նշեց, որ վնասի չափերը գնահատելիս հաշվի չեն առնվել անասնագոմին պատճառված վնասները:

Տպել
Ամենաշատ