Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի ռեստորաններից մեկում: Անհայտ անձը զանգահարել է իրավապահ մարմիններին ու հայտնել, որ ռեստորանի հանդիսության սրահում հարսանիքի ժամանակ պայթյուն է լինելու։ Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո պարզվել է, որ կեղծ ահազանգ է եղել։ Ահազանգողի ինքնությունը չի պարզվել։ Մեր տեղեկություններով՝ ահազանգը «Անուշիկ» ռեստորանին է վերաբերել։