News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Այման ազ Զավախրին հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները ծանր հետեւանքների կբախվեն, եթե Բոսթոնյան մարաթոնում ահաբեկչության կազմակերպման համար դատապարտված Ջոհար Ցարնաեւին մահապատժի ենթարկեն, հայտնում է Reuters–ը:

Նրա խոսքով ԱՄՆ-ին նաեւ «ծանր հետեւանքներ» են սպասվում ցանկացած այլ մուսուլմանի մահապատժի դեպքում:

Հունիսի 24-ին Ջոհար Ցարնաեւին պաշտոնապես մահապատժի են դատապարտել: Դատական նիստի ժամանակ իր վերջին խոսքն ասելիս՝ Ցարնաեւը ներողությունէ խնդրել ահաբեկչության հետեւանքով զոհվածների ազգականներից:

2013-ի ապրիլի 15-ին Բոսթոնյան մարաթոնի ընթացքում պայթյուն է եղել, որի հետեւանքով զոհվել էր երեք մարդ ու վիրավորվել ավելի քան 260 մարդ: Թամերլան Ցարնաեւին ոստիկանները սպանել էին, իսկ նրա եղբորը՝ Ջոհարին հետագայում ձերբակալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ