News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն այսօր՝ հուլիսի 1-ին,  «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» եւ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման համար պայմանագրեր է ստորագրել այն երեք կազմակերպությունների հետ, որոնք հաղթել են գլխավոր կապալառուի համար անցած տարեվերջին հայտարարված միջազգային մրցույթը:

«Հաղթանակ» ենթակայանի վերակառուցման համար հաղթող է ճանաչվել ռուսական Kaskad Energo LLC ընկերությունը (14 091 352,00 ԱՄՆ դոլար հայտի գնով), «Չարենցավան-3» ենթակայանի համար` պորտուգալական EFACEC Engenharia e Sistemas S.A. ընկերությունը (2 533 119,29 ԱՄՆ դոլար, 2 046 265,30 Եվրո եւ 658 639 773,45 ՀՀ դրամ հայտի գնով), «Վանաձոր-1» եւ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման համար` չինական XIAN ELECTRIC ENGINEERING CO. LTD ընկերությունը (համապատասխանաբար 5 105 450,14 ԱՄՆ դոլար եւ 9 181 847,36 ԱՄՆ դոլար հայտերի գնով):

Մինչեւ 2018 թվականի տարեվերջ նշված ընկերությունները «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, պետք է վերակառուցեն ու շահագործման հանձնեն բոլոր չորս ենթակայանները, որոնք տասնամյակների պատմություն ունեն ու դրանց վերակառուցման, ֆիզիկապես եւ բարոյապես մաշված սարքավորումների փոխարինման արդյունքում նվազագույնի կհասնեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա էներգահամակարգի եւ սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կկրճատատվեն շահագործման ծախսերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ