News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսական Սու–24 կործանիչի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում բնակարանից՝ ստորացուցիչ անվանելով Թուրքիայի իշխանությունների կողմից նման առաջարկը, հայտնում է govoritmoskva–ն։
Օդաչուի եղբոր խոսքով՝ ոչ ոք չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում ընդունել։

«Ոչ, իհարկե, դա զառանցանք է։ Ոչ ոք Թուրքիային ոչ մի խնդրագիր չի ներկայացնելու փոխհատուցման խնդրանքով։ Միթե մենք հիմա ինչ–որ փոխհատուցում ենք խնդրելու։ Անգամ չենք էլ մտածել այդ մասին։ Եթե նույնիսկ առաջարկեն փոխհատուցում, ոչ ոք չի վերցնի։ Դա ստորացուցիչ է, սարսափելի է»,– ասել է Պավել Պեշկովը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում՝ Թուրքիային սահմանակից Լաթաքիայի նահանգում, Թուրքիայի ԶՈւ օդանավը խոցել էր ռուսական կործանիչը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի Քեմեր հանգստավայրի իշխանությունները առաջարկել են սպանված օդաչուի ընտանիքին տուն նվիրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ