News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանի տանն ասյօր՝ հունիսի 30-ին, խուզարկություն է իրականացվել: NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իր  տանը փնտրել են զենք-զինամթերք:

«Առավոտյան 6-ի սահմանում գնացել են մեր տուն, փնտրել են զենք-զինամթերք, քարտեզներ, սխեմաներ, կրիչներ, ինչ-որ հնարավոր է կապել գործ սարքելու հետ, էդ էլ փնտրել են: Բայց դեռ չեն հաջողում գործ սարքել: Ես այդ պահին տանը չեմ եղել, Ազատության հրապարակում էի»,-ասաց նա:

Գագիկ Եղիազարյանը նշեց, որ այսօր իրեն նաեւ զենք-զինամթերք տեղափոխելու գործով կանչել են  ցուցմունք տալու. «Ես չհասկացա, թե ինչ ցուցմունք են ուզում, եթե անուններ են տալիս, որոնք ես առաջին անգամ եմ լսում: Երկու հոգու անուն տվեցին, որոնք պայմանավորված նախապես համաձայնեցված  զինամթերք են տեղափոխել եւ այլն...ես չեմ կարող մի բանի մասին ցուցմունք տալ, որից տեղյակ չեմ: Արձանագրեցին, որ ես հրաժարվում եմ ցուցմունք տալ, քանի որ օգտվում եմ իմ՝ կասկածյալիս իրավունքներից, բայց այդպես էլ չհասկացա՝ ինձ ինչի մեջ են կասկածում, կամ ինչից ելնելով են կասկածում»:

Նշենք, որ «Նոր Հայաստանը» հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ խուզարկություն է իրականացվել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մի քանի անդամի տանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ