News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ, իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունթը, որը հայտնի է իր միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, հրաժարվել է պատասխանել   այս տարվա ապրիլյան պատերազմի սկզբում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրագործած դաժանությունների մասին  NEWS.am-ի հարցին: Իմանալով, որ լրագրողը Հայաստանն է ներկայացնում, նա անմիջապես մոռացել է քաղաքավարի ժպիտի մասին եւ շտապել է տեղեկացնել, որ մոտ ապագայում մամուլի համար հայտարարությամբ հանդես կգա:  

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին մարտական գործողությունների ընթացքում ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության եւ ադրբեջանցի զինծառայողների կողմից նրանց մարմինները ծաղրելու փաստով քրեական   6 գործ է հարուցվել: Փորձաքննության արդյունքների համաձայն, Քյարամ Սլոյանը եւ Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահվանից հետո: Հայկ Թորոյանը գլխատվել է, երբ ողջ է եղել: Հանցագործները նաեւ կտրել են զինծառայողի ձեռքերը: Հրանտ Ղարիբյանի եւ Հայկ Թորոյանի գլուխները մինչեւ հիմա չեն վերադարձվել: Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջներն են կտրված եղել: Արման Անդրեասյանի աջ ականջն է կտրված եղել, կտրվածքներ են եղել կրծքին: Ազատ Սիմոնյանի աջ ձեռքի մատն է կտրված եղել: Աշոտ Շահբազյանի ձախ աչքն  են հանել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ