News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիայում նախագահական ընտրությունների նոր փուլը, որը պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի կողմից չեղյալ համարված փուլի փոխարեն, կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, հայտնել է  Reuters-ը` վկայակոչելով թելնածուներից մեկին` «կանաչների» առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելլենին:    

Ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին», — ասել է Վան դեր Բելլենը, որը նվազագույն գերակշռությամբ հաղթել է աջերի առաջնորդ Նորբերտ Հոֆերին մայիսի 22-ի ընտրություններին, հայտնում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել մայիսի 22-ի նախագահական ընտրությունների արդյունքները, երբ աջ Ավստրիական ազատության կուսակցությունը վիճարկել է արդյունքները:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ