News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շորթման մեջ մեղադրվող Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքը դատարանը երկարացրել է առանց հիմնավոր պատճառաբանության: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ դատարանի  որոշման մեջ պատճառաբանական մասը բացակայում է, միայն եղել են ստանդարտ, մեխանիկական ձեւակերպումներ.«Այդ ստանդարտ ձեւակերպումները հանդիպում են գրեթե բոլոր կալանքների դեպքերում: Ես  քննիչին հարց եմ տալիս՝ ինչո՞վ կապացուցեք, որ Անի Հովհաննիսյանը ազատության մեջ մնալով կխոչընդոտի քննությանը, պատասխանում է, քանի որ մեղադրանքը ծանր է, հետեւաբար ինքը  կխուսափի, կխոչընդոտի: Ասում եմ՝ կա՞  նման  ապացույց, որի վրա հիմնվելով ասում եք,  պատասխանում է՝ ենթադրում ենք, որ կխուսափի: Հարցնում եմ՝ ներկայացված փաստաթղթերի մեջ կա՞ մի բան, որ ձեզ այդ հետեւությանն է բերում, նորից ասում է՝ ազատության մեջ կխուսափի, կթաքնվի կամ քննությունից կթաքցնի իր համակարգչում գտնվող նյութերը, բայց առգրավել են այդ համակարգիչը, իրենց մոտ է, ոնց է թաքցնելու, անհասկանալի է»,-ասաց փաստաբանը:

Լիպարիտ Սիմոնյանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը երբեւիցե դժգոհ չի եղել իր խցից եւ խցակիցներից եւ մի քանի շաբաթ առաջ, նրա խուցը փոխվել է ՔԿՀ-ի վարչակազմի որոշմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 30-ին, 2 ամսով երկարաձգել է շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Ուրիխանյանը հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:

Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց...
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում...
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է…
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Ամենաշատ