News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի ոստիկանությունը կարող է վերանայել նորմատիվ դրույթները, որոնք սպաներին արգելում են որոշակի երկարությամբ մորուք պահել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հարցը բարձրացվել է անցյալ շաբաթ աշխատակիցների մեկի՝ դատարան ներկայացրած հայցից հետո: Մահմեդական սպա Մասուդ Սայեդն ավելի վաղ ժամանակավորապես հեռացվել էր ծառայությունից, քանի որ հրաժարվել են սափրել շուրջ 3 սմ երկարությամբ մորուքը: Դեպքը տեղի է ունեցել մահմեդականների համար սրբազան Ռամադանի ընթացքում:

Քաղաքի ոստիկանության փաստաբանը հայտարարել է, որ մորուքի երկարության սահմանափակումը մտցվել է՝ անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան. հակագազերը պետք է ամուր փակչեն դեմքին: Ամեն դեպքում, Սայեդն այդ նորմերը հակասահմանադրական է կոչում եւ նշում դրանց հետեւելու հարկադրանքի մասին:

Սպան ակնկալում է, որ դատարանը ոստիկանությանը կարգելի պահանջել հետեւել այդ կանոնին, ինչպես նաեւ նյութական փոխհատուցման հույս ունի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ