News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իմ տղաները զբաղվում են բիզնեսով այնտեղ, որտեղ նպատակահարմար է շահույթ ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով իր որդիների հետ կապված հրապարակմանը, ըստ որի նրանք 2010թ. շքեղ, 11 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում:

«Ամենը կատարված է վարկային միջոցներով, շահույթ են ստացել, որը ներդրվում է Հայաստանում, ինչպես նաեւ բիզնեսի այլ ճյուղերում: Բիզնեսային տեսանկյունից ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե իմ տղաները պետականա կառույցում չեն աշխատում, ի՞նչ պետք է անեն: Բիզնեսն իր օրենքներն ունի, որտեղ կարողանում է շահույթ ստանալ, պետք է շահույթ ստանա, որ իր մյուս ծրագրերը կարողանա իրականցնել»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ եթե կոռուպցիոն ռիսկեր լինեին, ապա իր որդիներն իրենց բիզնեսներն իրենց անուններով չէին գրանցի:

Տպել
Ամենաշատ