News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որը 6-րդ չվերթով Հայաստան տեղափոխեց ՀՀ 42 քաղաքացու: Օդանավի ուղեւորներին դիմավորեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը, ինչպես նաեւ՝ տեղում հերթապահող ՀՀ ԱԻՆ բժշկական եւ հոգեբանական ծառայությունների աշխատակիցները: Օդանավի ուղեւորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները` գնդապետ Տ.Ս. Բազդիրեւի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ԱԻ նարկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

Ընդհանուր առմամբ՝ 6 չվերթով Հայաստան է տեղափոխվել 234 ՀՀ քաղաքացի եւ հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի:

Հիշեցնենք, որ հատուկ չվերթներով մեր հայրենակիցներին Հայաստան են տեղափոխում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների պայմանավորվածության արդյունքում, այն բանից հետո, երբ հունիսի 23-ին, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել էր, եւ այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, չորրորդը՝ 19.02-ին,իսկ հինգերորդ չվերթը ժամանել էր այսօր`ժամը 13.20-ին:

Տպել
Ամենաշատ