News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


 Դաժան սպանություն Երեւանում։ Հունիսի 30–ի գիշերը դանակի հարվածներից սպանվել է 16–ամյա պատանի։ Հույսի Ավան թաղամասում վիճաբանություն է եղել Ասիրյան երեք եղբայրների եւ նրանց հարեւանի միջեւ։ 26–ամյա Ռոբերտ Սահակյանը, նախնական տվյալով,  եղել է ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է հարեւանի տղայի՝ Անդրանիկ Ասիրյանի հետ, եղբայրը օգնության է հասել, ինչի ժամանակ էլ դանակի մահացու վիրավորում է ստացել։ Հայկը մահացել է տեղում, մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։ Անդրանիկի վիճակը ծանր է։ Ռոբերտ Սահակյանը ձերբակալված է։

Արթիկցիները դժգոհ են հեղեղման հետեւանքը վերացնելու նպատակով կառավարության տրամադրած փոխհատուցման չափից։ Նրանք մնացել են առանց տանիքի, իսկ պետության վճարած մի քանի հարյուր հազար դրամով հնարավոր չէ վերանորոգել, նոր գույք եւ անասուն գնել։ Արթիկցիները վիրավորված են, քանի որ վնասի չափը գնահատելուց առաջ իրենց կարծիքը չեն հարցրել։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր լրագրողներին ասել է, որ կառավարությունը պատրաստ է նաեւ լրացուցիչ գումար տրամադրել արթիկցիներին, եթե համապատասխան հանձնաժողովը որոշի, որ վնասի չափն իրոք ավելի մեծ է։

Փլուզման հետեւանքով Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո, օգտվելով առիթից, ավիաընկերությունները կտրուկ թանկացրել են ավիատոմսերը՝ ահազանգել է Էդմոն Մարուքյանը։ Անկախ պատգամավորն այս հարցով դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Նրա խոսքով՝ դեպի Մոսկվա ավիատոմսերի գները գրեթե եռապատիկ աճել են։ Պատգամավորը կասկածներ ունի, որ ավիաընկերությունները պայմանավորվել են միաժամանակ բարձրացնել գները։

Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը։ Առաջին զինակոչիկներին ճանապարհել եւ հաջող ծառայություն է մաղթել նաեւ NEWS.am—ի նկարահանող խումբը։

 Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք իր տղային հիվանդ վիճակում զորակոչել են բանակ: Մայրը մտավախություն ունի, որ որդու գործը կկոծկվի, քանի որ մահվանից մեկ ամիս  անց քննչական մարմինները դեռ ոչինչ չեն արել մեղավորների հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ։ Մայրը պնդում է, որ որդուն զորակոչել են մի շարք հիվանդություններով, որոնց առկայության դեպքում նա պետք է տարկետում ստանար։

Վրաստանում կրկին հարձակվել են հայերի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի ընտրական փուլի՝ Շիրակ–Դիլա  հանդիպումից հետո։ Հայ երկրպագուները բարձրանում էին ավտոբուսներ, երբ նրանց վրա են հարձակվել վրացի դեռահաս ֆանատներ, քարեր շպրտել ավտոբուսների ուղղությամբ։ Բախումը կանխել են վրացի ոստիկանները, սակայն վրացի ֆանատները հասցրել են վնասել հայերին տեղափոխող ավտոբուսները։ Մինչեւ այդ էլ վրացիները փորձել են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել սրճարանում։ Հարձակվողներից մեկը ձերբակալվել է։

 «Աերոֆլոտի» ուղեւորներն այսուհետեւ կարող են չանջատել իրենց բջջային հեռախոսները օդանավերի թռիչքի եւ վայրէջքի ժամանակ։ Ընկերությունը չեղյալ է հայտարարել նախկինում գործող կարգը։ Այսուհետեւ էլեկտրոնային սարքավորումներն օդանավում կարելի է միացրած թողնել թռիչքի ամբողջ ընթացքում։ Սակայն պարտադիր է գաջետը միացնել ավիառեժիմով կամ անջատել բջջային կապը։

Դոլարն աննշան արժևորվել է, իսկ ռուբլին, եվրոն ու ֆունտը՝ թուլացել: Եվ այսպես, դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.43, եվրոյինը՝ 529, ֆունտինը՝634 դրամ:

  Հուլիսի 2-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի+18+20, իսկ վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն։

  

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ