News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական Քեմերի քաղաքապետարանը ցանկանում է Սիրիայում խոցված Սու-24-ի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի անունով զբոսայգի բացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կեմերի Մշակույթի եւ համերաշխության միջազգային ասոցիացիայի նախագահ Նադեժդա Պելիտը:

«Քեմերի քաղաքապետ Մուսթաֆա Գյուլը զբոսայգի բացելու գաղափարը հղացել է Օլեգ Պեշկովի ընտանիքին տուն նվիրելու գաղափարի հետ միաժամանակ: Քաղաքի հասարակական կազմակերպությունների ակտիվիստների հետ հավաքի ժամանակ նա առաջարկել է Պեշկովի հիշատակը հավերժացնել հուշարձանով, որը կհիշեցնի ողբերգության եւ դրան հետեւած ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամի մասին»,- ասել է նա:

Հիշեցենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին Օլեգ Պեշկովի ընտանիքին տուն նվիրելու՝ Քեմերի քաղաքապետի մտադրության մասին: Զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է թուրքերի նվերներից՝ հայտարարելով, որ «դա նվաստացուցիչ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ