Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բալթյան տարածաշրջանի երկրները որոշակիորեն վախենում են Ռուսաստանից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեզ հայտնի է, որ Բալթյան, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներում, որոշակիորեն վախենում են Ռուսաստանից»,- Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նիինիստյոն:
Նա, միաժամանակ, փաստել է, որ Ռուսաստանն իր հերթին ՆԱՏՕ-ն որպես «մեծ սպառնալիք» է դիտարկում:
«Այսպիսով՝ փակ շրջան է ստացվում, եւ այն ճեղքելու համար առանցքային բառը վստահությունն է»,- ասել է Ֆինլանդիայի ղեկավարը: