News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայի խանութներում հայտնվել է 2011թ. արտասովոր մի օրացույց: Դրա ամեն մի էջի համար լուսանկարվել են Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհիները` ներքնաշորերով: Օրացույցը ձեւավորված  է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա նվերի պես:

Ինչպես հաղորդում է Svpressa.ru-ն, ամեն ամսվա համար մի ուղերձ կա Պուտինին: «Բոլորին այդպիսի տղամարդ»,- նշում է  հունվարի աղջնակը: «Ի՞նչ կարծիքի եք երրորդ անգամվա մասին»,- հարցում է փետրվարը: «Անտառները մարեցիք, իսկ ես դեռ վառվում եմ»,- սա էլ մարտի ուղերձն է: Վերջին ամսվա աղջիկը նույնիսկ իր հեռախոսահամարն է թողել: Ճիշտ է, այդ համարով զանգելն անմիաստ է, հեռախոսը տղամարդ է վերցնում:

Օրացույցը տպվել է 50 հազար օրինակով: Վաղը Վլադիմիր Պուտինը կդառնա 50 տարեկան: Աղջիկների նկարներով շնորհավորական օրացույցը հայտնվել է ինտերնետում ծննդյան օրվանից ուղիղ մեկ օր առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ