News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ն հունիսի 16-18-իը Երեւան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուր տոմսի համար՝ 297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել է 965 հազար դրամ՝ եռակի թանկ:

Մինչդեռ ընդամենը երեք օր հետո՝ հունիսի 19-ին, Երեւան-Մոսկվա-Երեւան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր՝ 108 հազար դրամ: Իհարկե, թե ՊՆ-ից, թե ավիատոմսերի վաճառքի ոլորտից կարող են ասել, որ այս դեպքում ֆիքսված գին գոյություն չունի, որ տոմսի գինը պայմանավորված է լինում օրերով եւ տարբեր հանգամանքներով, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թե պատվիրատուն, թե տոմս վաճառողը կարող են մտնել ստվերային գործարքների մեջ՝ ուռճացնելով տոմսի գինն ու գումար աշխատել:

Ասենք՝ տոմսավաճառ ընկերությունը կարող է նախապես արհեստականորեն ամրագրել տվյալ չվերթի էժան ավիատոմսերը, համեմատաբար բարձր գին ներկայացնել գնող գերատեսչությանը, մրցույթը շահել, ապա այդ ամրագրումները չեղյալ համարել: Այդպիսով, հնարավոր է լինում պետբյուջեի հաշվին երկուստեք գումար աշխատել:

Մեր տեղեկություններով կոնկրետ ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ...
Ամենաշատ