News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում, այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08.00-ին: Ընտրությունների պետք է մասնակցի շուրջ 15,6 մլն մարդ:

Հաղթանակի հիմնական հավակնորդներն են երկու կուսակցություններ՝ Ազատական ազգային կոալիցիան՝ գործող վարչապետ Մալքոլմ Թերնբուլի գլխավորությամբ եւ Լեյբորիստական կուսակցությունը, որը ներկայացնում է Բիլ Շորթենը:

Ավստրալիայի դաշնային խորհրդարանը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից եւ Սենատից: Ներկայացուցիչների պալատն ունի 150 պատգամավոր, որոնք ընտրվում են որոշակի ընտրական օկրուգից՝ 3 տարի ժամանակով: Սենատը խորհրդարանի վերին պալատն է, որը բաղկացած է 76 սենատորից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ