News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը սուրբ ամիս համարվող Ռամադանի ամենաբարեբեր գիշերվա (Ամենակարողության գիշեր) կապակցությամբ ներում է շնորհել 612 բանտարկյալի, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Համապատասխան հրամանագրերով, որոնք երկրի նախագահը ստորագրել է կառավարության նիստի ժամանակ, ազատ կարձակվել Թուրքմենստանի 586 քաղաքացի եւ 26 օտարերկրացի:

Նախագահը հրահանգել է արագ ազատ արձակել բանտարկյալներին, որպեսզի նրանք կարողանան դիմավորել «Ամենակարողության գիշերը» իրենց ընտանիքների հետ, ինչպես նաեւ օգնել նրանց աշխատանքի տեղավորվելու հարցում:

«Ամենակարողության գիշերը» նշվում է Ռամադանի 27-րդ օրը եւ համարվում է մահմեդականների պահքի ավարտի ավետաբերը: Ըստ իսլամի կանոնի, այդ գիշեր Ալլահը Ջաբրայիլ հրեշտակի միջոցով Ղուրանը փոխանցել է Մուհամեդ մարգարեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ